Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՀՀ ԳԱԱ-ն և նրա արտասահմանյան անդամները խստագույնս դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ

ՀՀ ԳԱԱ-ն և նրա արտասահմանյան անդամները խստագույնս դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ
05.10.2020 | 21:30

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ակադեմիան կոչ է արել միջազգային գիտական կազմակերպություններին, գիտական կենտրոններին, տարբեր երկրների գիտությունների ակադեմիաներին և բուհերին, ողջ գիտական հանրությանը անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր: Այս ամենի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ՀՀ ԳԱԱ-ի կոչին առաջինն արձագանքեցին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ՝ Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահ, Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, Հահնեման համալսարանի պրոֆեսոր Սիմոն Սիմոնյանը, Գերմանիայի Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետեր Լանգերը և պրոֆեսոր Ռալֆ Լյուդվիգը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Սեյրանյանը, Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանը:


Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին գրել է. «Ինձ նման էթնիկ հայի համար անհնար է ականատես լինել մարտերի բռնկմանը հայկական տարածքի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղում և առանց սարսուռի հիշել ցեղասպանության մասին, որի հետևանքով տառապել են իմ նախնիներն ավելի քան մեկ դար առաջ: Ավելի քան մեկ միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել 1915-ին, ներառյալ իմ մեծ պապը և իր ընտանիքը բռնության ալիքի պատճառով, որն ուղեկցվում էր Օսմանյան կայսրության անկմամբ: Այն այժմ համարվում է և ճանաչվել է որպես ցեղասպանություն մի շարք երկրների կողմից՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա:


Այսօր Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ կրկին բորբոքել է հակամարտությունը՝ ուղարկելով զորքեր և ծանր հրետանի, աջակցելու իր դաշնակից Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի հարցում, մտնելով Հայաստանի հետ առավել ծանր բախման մեջ: Տարածաշրջանում բռնության վերջին տարիների ամենալուրջ սրացումը ռիսկ է առաջացնում հարևան երկրների, այդ թվում Ռուսաստանի համար՝ վտանգի տակ դնելով տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքը: ՆԱՏՕ-ն պետք է շտապ գործի, զսպելու իր դաշնակցին՝ Թուրքիային, նախքան մենք կտեսնենք այդ մութ պատմության արյունոտ կրկնությունը»: Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի խոսքը տպագրված է Լոնդոնի “The Times” պարբերականում:

Դիտվել է՝ 4870

Մեկնաբանություններ